Search

Դավիթ Տոնոյանն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն

Հանրապետությունում շարունակվող ռազմավարական լայնածավալ զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ վարժանքներ են անցկացնում ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է գումարտակային զորավարժության ընթացքին, շրջել բացազատված ուսումնական կետերում և դաշտային հոսպիտալում, անձնակազմի հետ քննարկել պայմանական մարտական գործողությունների մանրամասները, հրամանատարական կազմին տվել որոշ հանձնարարականներ: Դավիթ Տոնոյանը եղել է նաև ԶՈՒ ինժեներական զորամասերից մեկում, հանդիպել զինված ուժերը համալրած պահեստազորայինների հետ: ՀՀ պաշտպանության նախարարը հետաքրքրվել է վարժանքներին ներգրավված անձնակազմի տրամադրությամբ, մարտավարամասնագիտական պատրաստությամբ, ծանոթացել կեցության պայմաններին, մատուցվող սննդի որակին և պատասխանել պահեստազորայիններին հետաքրքրող հարցերին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին զորավարժությանն ակտիվ մասնակցության համար, բարձր գնահատել անհրաժեշտության դեպքում զինված ուժերի շարքերը համալրելու և հայրենիքի պաշտպանության գործում ներդրում ունենալու նրանց պատրաստակամությունը:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia