Search

Դավիթ Տոնոյանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողությանը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օգոստոսի 17-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը: Մինչ միջոցառումների մեկնարկը Դավիթ Տոնոյանն այցելել է մրցաշարի մասնակից պետությունների խոհարարների հյուրասիրության գոտի, որտեղ ազգային ուտեստներով էին ներկայացել նաև «Դաշտային խոհանոց» մրցաձևին մասնակցած հայ խոհարար-զինծառայողները: Պաշտպանության նախարարը զրուցել է հայկական թիմի անդամների հետ, շրջել այլ պետությունների տաղավարներում: Դավիթ Տոնոյանն այցելել է նաև Բարեկամության տուն, շրջել «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մասնակից պետությունների պատմությունն ու մշակույթը ներկայացնող տաղավարներում: «Ալաբինո» զորավարժարանում ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է «Տանկային բիաթլոն» մրցաձևի եզրափակիչ փուլ անցած թիմերի ելույթներին: Օրվա ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մասնակիցների պարգևատրման և միջոցառումների փակման հանդիսավոր արարողություններին:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia