Search

Դասերը կընդհատվեն նաև արվեստի, երաժշտական դպրոցներում եւ մշակույթի ու սպորտի կենտրոններում


Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյբուքյան էջում տեղեկացնում է, որ դասերը կընդհատվեն նաեւ քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող արվեստի, երաժշտական դպրոցներում եւ մշակույթի եւ սպորտի մանկապատանեկական կենտրոններում։ Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև։

«Հակահամաճարակային անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդները տեղափոխվում են մարտի 2-7-ը։

Նույն ժամանակահատվածում, Երեւանի քաղաքապետի որոշմամբ, կընդհատվի նաեւ քաղաքի ենթակայության տակ գործող մանկապարտեզների աշխատանքը։

Դասերը կընդհատվեն նաև արվեստի, երաժշտական դպրոցներում եւ մշակույթի եւ սպորտի մանկապատանեկական կենտրոններում»։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia