top of page
ԼՐԱՀՈՍ
Search

«Դասական ոլորտի լուսաբանումը ԶԼՄ-ներում» խորագրով առցանց դասընթաց կկազմակերպվի


«Դասական ոլորտի լուսաբանումը ԶԼՄ-ներում» խորագրով առցանց դասընթաց-քննարկում կիրականացվի սեպտեմբերի 10-ին, ժամը 19։30։ Դասընթացը կազմակերպում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ «ԼՈՖԹ» ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնի հետ համագործակցությամբ։ Այն կհեռարձակվի ԿԵԱԿ-ի և «ԼՈՖԹ»-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջերով։

Դասընթացը կվարի PR մասնագետ և մշակութային լրագրող Ռոզա Գրիգորյանը, ով 10 ու ավելի տարվա փորձ ունի մշակութային լրագրության և 6 ու ավելի տարվա փորձ մշակութային PR-ի ասպարեզում։ Հատուկ հյուրն է «ԼՈՖԹ» ինքնազարգացման կենտրոնի ստեղծագործական ղեկավար, երաժիշտ Ալեքս Միրզոյանը, ով բազում հաջողված նախագծերի հեղինակ է և ԶԼՄ-ների հետ համագործակցության մեծ փորձ ունի։

Ռոզա Գրիգորյանի խոսքով՝ դասընթացի ընթացքում քննարկվելու է, թե ինչպես է պետք լուսաբանել դասական համերգները, ինչին ուշադրություն դարձնել, ինչպես գրել վերլուծություններ դասական համերգների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվելու է արտերկրի փորձը՝ դասական ոլորտի լուսաբանման վերաբերյալ։ «Դասընթացը նախատեսված է մշակութային լրագրողների, PR մասնագետների, դասական ոլորտի սիրահարների և այլ հետաքրքրված անձանց համար»,-նշում է Ռոզա Գրիգորյանը։

Ալեքս Միրզոյանն ընդգծում է, որ դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան այն գործիքներին, որոնցով հնարավոր կլինի ավելի արդյունավետ դարծնել դասական արվեստի լուսաբանանման գործընթացը մեդիայում։

«Պայմանական բաժանելով հանդիպումը՝ կխոսենք մի քանի կարևոր թեմաների մասին, օրինակ՝ դասական արվեստի նախագծի (կամ կառույցի) ստեղծագործական ղեկավարի ու հանրային կապերի մասնագետի համագործակցություն, արվեստի նախագծերը մեդիային հասանելի ներկայացնելու ձևեր և աշխատանքներ, դասական արվեստի նախագծերին մեդիա գործընկերների ներգրավում և այլն»,-նշում է Ալեքս Միրզոյանը։

Մասնակիցները հնարավորություն կունենան իրենց հարցերն ուղղել դասընթացի խոսնակներին ինչպես դասընթացից առաջ, այնպես էլ՝ ընթացքում։

0 comments

Comentários


bottom of page