top of page

Դասալքության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

  • Anews
  • Mar 11, 2023
  • 1 min read



Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 9-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և Մասիսի բաժին է տեղափոխվել 32-ամյա Վռամ Կ.-ն, որը 2022 թ. հունիսի 28-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (Դասալքությունը) 3-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

 
 
 

Comments


bottom of page