Search

Դաունի համախտանիշի համաշխարհային օրվան նվիրված համերգ կկազմակերպվի


Մարտի 26-ին` ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Արևային զանգակներ և ընկերներ» խորագրով համերգը, որը նվիրված է Դաունի համախտանիշի համաշխարհային օրվան։ Համերգին կմասնակցեն «Արեւային զանգակներ» համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Մանուշ Հարությունյան), ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանը (դաշնամուր), Վարսենիկ Ավանյանը (վոկալ), Արտյոմ Մանուկյանը (թավջութակ), «Երեւան» լարային քառյակը: Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է (World Down Syndrome Day (WDSD)։ Այս օրը Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ, նրանց ընտանիքի անդամները, գործընկերները կազմակերպում և մասնակցում են հանրային տարբեր ակցիաների և միջոցառումների՝ Դաունի համախտանիշի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար։ Հանրային միջոցառումները նաև նվիրված են իրավունքների իրացման, ներառականության և կարծրատիպերը կոտրելուն։ Միջոցառումը կազմակերպել են «Արև-երեխաներ» ՀԿ-ն և Հայաստանի պետական ֆիլհարմոնիան։

Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է շուրջ 9,5 դրամով

Մեդիա կառավարման առցանց դպրոց՝ լրագրողների համար, նախատեսվում է մինչեւ գարուն ունենալ 3 դպրոց

Քննարկվում է տարածաշրջանում երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության գործարկումը. ՌԴ ԱԳՆ

Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողությունը

Ես ինքս հակված եմ այս 2 բուհերի առանձին գործելուն՝ անկախ դիմորդների թվից. Տիգրան Աբրահամյան

Երկու օրում բացահայտվել է 61 հանցագործություն. Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 11 հետախուզվող

Ղազախստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին աջակցելու որոշումներ չի կայացրել․ Պեսկով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png