Դամասկոսն Անկարային կոչ է արել ավելի լուրջ վերաբերվել ստանձնած պարտավորություններին
- Anews
- Sep 24, 2022
- 1 min read

Սիրիան Աստանայի գործընթացը (Ռուսաստանի Դաշնության, Իրանի եւ Թուրքիայի մասնակցությամբ) կենսունակ է համարում, սակայն Անկարային կոչ է անում «ավելի լրջորեն» վերաբերվել այդ ձեւաչափով ստանձնած պարտավորություններին։ ԱՅս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասնել է Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միքդադը։ «Մեր բարեկամները՝ թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը, շատ լավ գիտեն մեր կարիքները։ Նրանք միշտ պաշտպանել են մեր պահանջները։ Իմ կարծիքով՝ նրանք ճիշտ կողմում են, իսկ Սիրիան աջակցում է Աստանայի գործընթացին։ Ինչո՞ւ, որովհետեւ դա միակ կենսունակ ձեւաչափն է, որի շրջանակում իրական արդյունքներ են ձեռք բերվել։ Շատ ձեռքբերումներ են հնարավոր դարձել Աստանայի գործընթացի շնորհիվ»,-ասել է Միքդադը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում։ Նա նշել է, որ ՄԱԿ-ի ԳԱ շրջանակում որեւէ հանդիպում չի ունեցել իր թուրք պաշտոնակից Մեւլյութ Չավուշօղլուի հետ, եւ ներկայումս երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու համար երկխոսություն իրականում չկա։
Comments