top of page
Search

Դամասկոսը շահագրգռված է մշտական ​​հիմունքներով Իրանի հետ դիրքորոշումները համակարգելուն․ նախագահ



Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Դամասկոսը շահագրգռված է մշտական ​​հիմունքներով Իրանի հետ դիրքորոշումները համակարգելու հարցում, հայտնում է պետական SANA լրատվական գործակալությունը։ Բանակցությունների ընթացքում կողմերը վերահաստատել են երկու երկրների սերտ ու պատմական հարաբերությունները, տարբեր ոլորտներում առկա երկկողմ համագործակցությունը։ Ասադն ընդգծել է, որ Դամասկոսը շահագրգռված է Իրանի հետ մշտական ​​հաղորդակցությամբ եւ դիրքորոշումների համակարգմամբ, մանավանդ որ Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին երկրներից մեկն է, որն ահաբեկչության դեմ պատերազմում աջակցել է Սիրիայի ժողովրդին: Սիրիայի նախագահը հավելել է, որ այս համակարգումը առաջնահերթ նշանակություն ունի այս ժամանակահատվածում, երբ արագացված են տարածաշրջանային եւ միջազգային իրադարձությունները՝ երկու երկրների ընդհանուր շահերին հասնելու համար։ Իրանի արտգործնախարարը կարծում է, որ Սիրիան կարեւոր եւ ազդեցիկ երկիր է, հետեւաբար Սիրիայի հզորությունն ու զարգացումը՝ ուժ եւ զարգացում է ողջ տարածաշրջանի եւ մասնավորապես Իրանի համար։ Աբդոլլահիանն ընդգծել է, որ Իրանը լիովին վստահում է Սիրիայի դիրքորոշմանը եւ որոշումներին ու կարծում, որ Սիրիայի եւ Թուրքիայի միջե ցանկացած երկխոսություն, դրական քայլ է ի շահ երկու երկրների եւ տարածաշրջանի։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ անցած ամսվա վերջին Ամմանում կայացած «Բաղդադ-2» համաժողովում տարբեր կողմերի հետ Իրանի ԱԳ նախարարի բանակցություններին, ինչպես նաեւ Իրանի միջուկային թղթապանակի շուրջ բանակցությունները վերսկսելու շարունակական քննարկումներին։

 
 

Comentários


bottom of page