Search

Գրաֆիկական դիզայնի մասին գիտելիքներ երիտասարդների համար

Մայիսի 8-ին և 9-ին Ճամբարակ համայնքի երիտասարդների համար կազմակերպվեց սոցիալական իրավունքների և թվային հարթակներում դրանց բարձրաձայնմանը նպաստող գրաֆիկական դիզայնի դասընթաց: Այս մասին Anews.am-ը տեղեկանում է Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) էջում:

«Դասընթացի առաջին օրը մասնակիցները ծանոթացան իրենց վերաբերող մի շարք կարևոր իրավունքներին, ինչպիսիք են՝ կրթության, բռնությունից, խտրականությունից զերծ մնալու, բուժօգնություն ստանալու, աշխատանքի իրավունքները։ Օրակարգում էին նաև մասնակցայնության, ներառականության, գենդերային հավասարության թեմաները:

Երկրորդ օրվա ընթացքում մասնակիցները կարողացան ձեռք բերել մի քանի հիմնական գիտելիքներ գրաֆիկական դիզայնի մասին: Թիմային աշխատանքի միջոցով մասնակիցները նկարեցին սթիքերներ սոցիալական իրավունքների վերաբերյալ: Նկարված սթիքերներն այժմ գտնվում են թվայնացման գործընթացում և շուտով կտարածվեն տարբեր երիտասարդական և այլ հարթակներով:

Երիտասարդները մոտիվացված են, քանի որ սոցիալական իրավունքների, համայնքային ու մարզային սոցիալական խնդիրների լուծումը ջատագովող սթիքերների ստեղծումն ու տարածումը որոշակի փոփոխությունների շարժառիթ կստեղծեն:

Ծրագիրն իրականացվում է Երիտասարդական ակումբների դաշնության «Երիտասարդների իրավունքների դեսպաններն ընդդեմ COVID-19» ծրագրի տեղական դրամաշնորհի շրջանակում։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԵԽ Եվրոպական երիտասարդական հիմնադրամի կողմից»։

Արտահերթ ընտրություններ նշանակվեցին, քանի որ ստեղծված ճգնաժամն անհնար էր լուծել․ Վահե Հակոբյան

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն առաջարկել է ամրապնդել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ

Շատ լավ, մարտահրավերն ընդունված է, զինվում ենք․ Արսեն Բաբայան

Փաշինյանը հանդիպել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահին

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան

Արմեն Սարգսյանն առցանց մասնակցել է Կատարի միջազգային տնտեսական ֆորումին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png