Search

Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը չի բարձրանա ի սկզբանե հայտարարված չափով. Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը չի բարձրանա ի սկզբանե հայտարարված չափով

Հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթում ի սկզբանե առաջարկվում էր կտրուկ բարձրացնել գրավատների և արտարժույթի փոխանակման կետերի պետտուրքը։

Մասնավորապես, առաջարկվում էր գրավատների պետտուրքը սահմանել տարեկան 6 մլն դրամ (ներկայիս 100 հազար դրամի փոխարեն), իսկ փոխանակման կետերինը՝ 3 մլն դրամ յուրաքանչյուր կետի համար (ներկայիս 50 հազարի փոխարեն):

Հաշվի առնելով, որ առաջարկվող չափերը մեծ բեռ կհանդիսանան տվյալ ոլորտի տնտեսվարողների համար և կհանգեցնեն նրանց մի մասի փակմանը, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում առաջարկվող չափերը քննարկման առարկա դարձան։

Կառավարության և Կենտրոնական բանկի հետ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գրավատների և փոխանակման կետերի պետտուրքերը կլինեն ոչ թե 6 և 3 մլն դրամ, այլ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ավելի քիչ։

Պետտուրքի չափերը կվերանայվեն առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում և երկրորդ ընթերցմանը կառավարությունը կներկայացնի ԱԺ-ի հետ համաձայնեցված լրամշակված տարբերակ՝ պետտուրքի ցածր դրույքաչափերով։

Մնացած մանրամասները կներկայացնենք ԱԺ լիագումար նիստում հարցի քննարկման ժամանակ։

Շնորհակալություն եմ հայտնում ԱԺ տնտեսական հանձնաժողովի և մյուս հանձնաժողովների անդամ բոլոր պատգամավորներին շահագրգիռ և արդյունավետ քննարկում ծավալելու համար։ Ինչպես նաև՝ կառավարության և ԿԲ ներկայացուցիչներին՝ կառուցողական դիրքորոշման համար»։

#Բաբկեն #Թունյան

Պարգև արքեմիսպոկոս Մարտիրոսյանի՝ այլ պաշտոնի կոչվելը պայմանավորված էր միմիայն նրա առողջական վիճակով

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին

Արցախում կենսաթոշակառուի մահվան նպաստի համար հուղարկավորության փաստաթուղթ չի պահանջվի

Կառավարությունը փոխանակ մեր տղերքին հետ բերի, հրատապ կարգով դատարանների մասին օրինագիծ է անցկացնում

Արայիկ Հարությունյանը Մանե Թանդիլյանի հետ քննարկել է սոցիալական ծրագրերի ընթացքը

Դատապարտում ենք ԼՂ հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը, բոլոր մեղավորները պետք է պատժվեն

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: