Գրանցվել է կորոնավիրուսով վարակման 229 և մահվան 3 նոր դեպք
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 229–ով և դարձել 41 023։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 6262 մարդ, կատարվել է 1710 նոր թեստավորում, առողջացել են վարակվածներից 405-ը։ Գրանցվել է մահվան 3 նոր դեպք։ Այլ հիվանդության պատճառով մահացածների թիվն ավելացել է 4-ով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 238 է:
Comments