Search
Գրանցվել է կորոնավիրուսով վարակման 195 և մահվան՝ 11 նոր դեպք

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը թարմացված տվյալներ է հրապարակել․
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 13325
Առողջացածներ - 4099
Փաստացի բուժվողներ -8943
Ընդհանուր թեստեր - 70000
Մահվան ելքեր - 211
Մահվան ելքեր այլ պատճառով –72
Հիշեցնենք՝ ԱՆ խոսնակը հայտնել էր, որ այսօր հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ, քանի որ երեկ չի աշխատել թեստավորում իրականացնող ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրականացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը։