top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Գրանցվել է կորոնավիրուսով վարակման 168 և մահվան՝ 1 նոր դեպք


Հայաստանում օգոստոսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 168 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41663-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 818 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Օգոստոսի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 243 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 100 է, ընդհանուր առողջացածներինը՝ 34584, փաստացի բուժվողներինը՝ 6018:

Ընդհանուր առմամբ կատարվել է 185310 թեստավորում` վերջին մեկ օրում` 1521 թեստավորում:

0 comments

Comments


bottom of page