Search

Գտնվում ենք հայ ժողովրդի և հայոց պետականության համար ճակատագրական փուլում. Ջուլֆալակյան


Ցավոք սրտի, հանրության մի ստվար զանգված չի գիտակցում պահի կարեւորությունը եւ շարունակում է սովորական իր կյանքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը:

Նա,մասնավորապես, գրել է.

«Հանրության մի այլ հատված դուրս է եկել պետականության եւ հայրենիքի փրկության պայքարի:

Եվ կա նաեւ հանրության երրորդ հատվածը, որը տարբեր պատճառներով/հիմավորումներով չի միանում պայքարին՝ այնուամենայնիվ գիտակցելով պահի օրհասականությունը եւ գործող իշխանության աղետաբերությունը:

Այդ հատվածի ամենապոպուլյար «հիմնավորումն» այն է, որ «հրապարակում գտնվողները նախկիններն են, որոնց ոչ մի դեպքում չեն միանա…»:

Անդրադառնամ հենց այդ հատվածին:

Հարգելիներս, մենք կարող ենք ժամերով բանավիճել Քոչարյանի կամ Սարգսյանի ժամանակաշրջանի դրականի եւ բացասականի շուրջ: Մեկը կարող էր ավելի շատ բան անել, կամ ավելի քիչ՝ մի ուրիշ բան, տնտեսական զարգացման այլ մոդել որդեգրվեր, կառավարման այլ համակարգ, կրթական որակի այլ մակարդակ եւ այլն… Տարբեր մարդիկ, տարբեր ցանկություններ, տարբեր մոտեցումներ:

Դա նորմալ է:

Գործող պատուհաս քաղաքական գործչի դեպքում տեղի են ունեցել գործընթացներ, որոնք անվիճելի բացասական են, աղետալի:

Չի կարող որեւէ բանական մարդ(եթե դավաճան, ազգադավ չէ, իհարկե) փորձել բանավիճել առ այն, թե արդյո՞ք հայրենիքից հազարավոր կմ-ի կորուստը լավ է, թե վատ, 4000 զոհը, 10.000 վիրավորը, ավերված բանակը, քայքայված տնտեսությունը լա՞վ է, թե՞ վատ...

Ուստի, երբ մտածում եք, գալ հրապարակ, թե ոչ, նախկիններն են վատը(միակ պայքարողները նրանք են,ի դեպ), թե ներկաները, վերլուծեք վերոնշյալը եւ կհասկանաք, որ համեմատում եք անհամեմատելին:

Թերի,վատ, ոչ իդեալական, խնդիրներով քաղաքական թիմեր աշխարհի տարբեր երկրներում կան, բայց երկիրը կործանման տանող եւ այդ ճանապարհին հանրության աջակցությունն ստացող քաղաքական ուժ Հայաստանից բացի այլ երկրում գոնե ես չգիտեմ»:

Հանդիպում ուսանողական ինքնակառավարման մարմինների նախագահների և կուրսերի ավագների հետ

Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հուլիսի 4-ից

Ռուսաստանը չեղարկել է Ղրղըզստանի 47 հազար քաղաքացիների մուտքի արգելքը

Իվետա Տոնոյանը նշանակվել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար

Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանդես ենք գալու նոր նախաձեռնությամբ․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԼՐԱՀՈՍ
practice cover.png