Search
Գուտերիշն ապրիլի 25-ին կմեկնի Անկարա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն ապրիլի 25-ին կայցելի Անկարա: Այցի շրջանակում հանդիպում կկայանա երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ապրիլի 26-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցով կմեկնի Մոսկվա: Նա կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որից հետո նրան կընդունի նաեւ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ապրիլի 28-ին Գուտերիշը կայցելի Ուկրաինա եւ բանակցություններ կվարի երկրի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի, ինչպես նաեւ նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: