Search

Գուտերեշը հայտնել է Էրդողանին Պուտինի հետ շփումների մասին



Չորեքշաբթի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։ «Բանակցությունների ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը նախագահ Էրդողանին տեղեկացրել է Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր շփումների մասին»,- ընդգծել են գրասենյակից։ Երկուշաբթի օրը Գուտերեշն Անկարայում հանդիպել էր Էրդողանի հետ։ Երեքշաբթի նա Մոսկվայում բանակցություններ էր վարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ եւ ընդունվել էր ՌԴ նախագահի կողմից։ Չորեքշաբթի Գուտերեշը դեպի Ուկրաինա ճանապարհին լեհական Ժեշուվ քաղաք ժամանելուն պես հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ, եւ, ինչպես պասվում է, կմեկնի Ուկրաինա, որտեղ կհանդիպի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի եւ նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Կիեւի հիմնական ծրագիրը նախատեսված է հինգշաբթի՝ ապրիլի 28-ին։ Գուտերեշի շփումների հիմնական թեմաներն էին հրադադարի հաստատման դիվանագիտական ​​ջանքերը եւ մարդասիրական օգնության կազմակերպումը ՄԱԿ-ի հովանու ներքո, առաջին հերթին՝ Մարիուպոլում։

Հանդիպում ուսանողական ինքնակառավարման մարմինների նախագահների և կուրսերի ավագների հետ

Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հուլիսի 4-ից

Ռուսաստանը չեղարկել է Ղրղըզստանի 47 հազար քաղաքացիների մուտքի արգելքը

Իվետա Տոնոյանը նշանակվել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար

Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանդես ենք գալու նոր նախաձեռնությամբ․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԼՐԱՀՈՍ
practice cover.png