Search

Գործարկվել է «Պաշարների շտեմարան»-ի նոր տարբերակը



Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը գործարկել է Հայկական կրթական միջավայր պորտալի «Պաշարների շտեմարան»-ի նոր տարբերակը, որն առավել արդիական է, ֆունկցիոնալ և հարմար օգտվողների համար: Կայքը հասանելի է https://lib.armedu.am/ հասցեով։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ «Պաշարների շտեմարան»-ի «Հաճախ տրվող հարցեր» և «Ուղեցույց» բաժիններում կարելի է գտնել կայքից օգտվելու, գրանցվելու, մուտք գործելու, ինչպես նաև պաշարների տեղադրման գործընթացի վերաբերյալ մատչելի տեղեկություններ՝ այդ թվում պատկերների միջոցով։ «Կայքի քարտեզ» բաժինն օգտատիրոջն օգնում է առավել արագ և հեշտ կողմնորոշվել կայքից օգտվելու ընթացքում։ Կայքում առկա է նաև հետադարձ կապի հնարավորություն։ Շտեմարանի նորացված կայքում արդեն կա գրանցված ավելի քան 180 օգտատեր, տեղադրված է շուրջ 400 կրթական պաշար, որոնք բաց են և հասանելի բոլոր այցելուներին՝ ցանկացած պաշարի էջ ուսումնասիրելու, կցված նյութերը բեռնելու և օգտագործելու, գնահատումներին ու մեկնաբանություններին ծանոթանալու համար։ Սակայն նոր շտեմարանում պաշարներ տեղադրելու, ինչպես նաև առկա պաշարներից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել, եթե անգամ «Պաշարների շտեմարան»-ի նախորդ տարբերակի ակտիվ օգտատեր եք եղել։ Ի դեպ, օգտատերը կարող է նախորդ շտեմարանում տեղադրած պաշարները տեղափոխել նոր կայք։ Նշենք, որ «Պաշարների շտեմարան» կայքի նախորդ տարբերակը և դրանում առկա բոլոր պաշարները շարունակելու են հասանելի լինել, սակայն այն փակ կլինի նոր գրանցումների և պաշարների տեղադրման համար։ Նախորդ 10 տարիների ընթացքում «Պաշարների շտեմարան»-ն ունեցել է 9.592 գրանցված օգտատեր, որոնք կայքում տեղադրել են շուրջ 15 հազար կրթական պաշար։

Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է շուրջ 9,5 դրամով

Մեդիա կառավարման առցանց դպրոց՝ լրագրողների համար, նախատեսվում է մինչեւ գարուն ունենալ 3 դպրոց

Քննարկվում է տարածաշրջանում երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության գործարկումը. ՌԴ ԱԳՆ

Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողությունը

Ես ինքս հակված եմ այս 2 բուհերի առանձին գործելուն՝ անկախ դիմորդների թվից. Տիգրան Աբրահամյան

Երկու օրում բացահայտվել է 61 հանցագործություն. Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 11 հետախուզվող

Ղազախստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին աջակցելու որոշումներ չի կայացրել․ Պեսկով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png