top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Գործադիրը հաստատել է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ.ռազմավարությունը


Գործադիրը հաստատել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ. ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը: Ռազմավարության նպատակն է միջնաժամկետում նպաստել Հայաստանում ձեռներեցության զարգացմանը, ՓՄՁ-ների արտադրողականության բարձրացմանը, աջակցել փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության աճին, ներքին և միջազգային թիրախային շուկաներում` մասնավոր նախաձեռնողականության, առավել արտադրողական տեխնոլոգիաների ներդրման ու նորարարական գաղափարների ընդունման, ներդրման և գեներացման միջոցով:

Կառավարությունը նիստի ընէացքում բավարարել է նաև «Քեյ Ընդ Ջի գրուպ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող ջերմոցներն օգտագործելու է ելակի աճեցման համար։ Գործադիրի մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվի նաև «Մարտին Սթար» ՍՊԸ-ն:

0 comments

Comments


bottom of page