Search

Գնել Սանոսյանը Տավուշում է. նախարարին են ներկայացվել համայնքներում առկա խնդիրները


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում։

Նախարարությունից հայտնում են, որ նախարարը մարզպետարանում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, Դիլիջանի և Իջևանի համայնքապետերի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել։

Խորհրդակցության ժամանակ նախարարին է ներկայացվել 2021 թ․ի ընթացում իրականացված սուբվենցիոն ծրագրերը, ինչպես նաև 2022 թ․ին ներկայացված սուբվենցիոն հայտերն ու այդ ծրագրերի բյուջեն։

Նախարարն ընդգծել է, որ մարզից այս տարի բավական շատ սուբվենցիոն հայտեր են ստացվել, դրանք հիմնականում դրական կարծիքով հետ են վերադարձվել։ Ակնկալվում է, որ առաջիկայում արդեն այդ ծրագրերով աշխատանքները կմեկնարկեն։

Խորհրդակցությանը մասնակից համայնքի ղեկավարները նախարարին են ներկայացրել իրենց համայնքներում առկա խնդիրները, որոնք քննարկվել են և նախարարի կողմից տրվել են հանձնարարականներ։


Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանը ութ մրցանակ է ստացել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել

Պատերազմին առնչվող բազմաթիվ առկախված հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները. Արթուր Դավթյան

Որոշում եմ կայացրել հրաժարվել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից․ Հայկ Մամիջանյան

Հուլիսի 6-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

«Որոշել եմ շարունակել իմ գործունեությունը ԱԺ-ում». Թագուհի Թովմասյանը հրաժարական չի տա

ԼՐԱՀՈՍ
practice cover.png