Search

Գնդակոծել են «112 Ուկրաինա» հեռուսաընկերության շենքը


Կիևում երկու անհայտ անձինք գնդակոծել են «112 Ուկրաինա» հեռուսաընկերության շենքը: Ոստիկանները միջադեպը ահաբեկչական գործողություն են որակել: Այդ մասին հաղորդել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:

Տեղի բնակիչները ոստիկանությանն ահազանգել են, որ պայթյունի ձայն են լսել քաղաքի Շևչենկովսկի շրջանի Դեգտյարևսկայա փողոցում: Քիչ անց նշված հասցեում ոստիկանները հայտնաբերել են նռնականետի պայթեցված տուբերկուլոզներ, որոնք կուղարկեն փորձաքննության: Վնասվել է շենքի ճակատը:

Իրավապահներն սկսել են իրավախախտման հեղինակների որոնումները:

Նշենք, որ նախօրեին «112 Ուկրաինա» հեռուստաալիքի աշխատակիցները բաց նամակով դիմել էին Ուկրաինայի անվտանգության ծառայությանը, դատախազությանը և դիվանագիտական հաստատություններին՝ խնդրելով պաշտպանել կոլեկտիվը ծայրահեղականների կամայականություններից:

Ըստ հեռուստաալիքի ներկայացուցիչների՝ այդ ուժերը ահաբեկման և սպառնալիքների միջոցով փորձում են ազդել հեռուստաալիքի խմբագրական քաղաքականության վրա, ստիպում հրաժարվել հեռարձակման համաշխարհային չափանիշներից՝ ի շահ որոշակի քաղաքական շահերի:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia