top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդների թիվը


Շիրակի մարզպետարանը հայտնում է. «Օգոստոսի 1-ի՝ ժամը 11:30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 31 բնակիչ է բուժվում։

     Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 7745 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 31-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 6391 նմուշառման հետազոտություն, հուլիսի 31-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք։

     Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 625 քաղաքացի, նրանցից 174-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

     Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 466 բնակիչ։

     50 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 35 դեպք»:

0 comments

Comments


bottom of page