Search

Գյումրիում 35-ամյա կինը ծննդաբերել է տանը, զույգ երեխաները մահացել են


Փետրվարի 28-ին Գյումրիի շտապ բուժօգնության կայանը ահազանգ է ստացել քաղաքի Ղանդիլյան փողոցի բնակարաններից մեկի բնակչից:

Շտապօգնության կայանի աշխատակիցները տեղում պարզել են, որ Գյումրիի 35-ամյա բնակիչ Լուսինե Համլետի Ասատրյանը տանը ծննդաբերել է, ինչի հետևանքով արական սեռի նորածինը մահացել է: Լուսինե Ասատրյանին տեղափոխել են Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց, որտեղ բուժհետազոտությունները պարզել են, որ կնոջ արգանդում ևս մեկ պտուղ է գտնվում, որը նույնպես մահացած է:   «Ենթադրաբար, նա զույգ երեխաների է սպասել, ինչի մասին կինը չի իմացել: Նրա մոտ հոգեկան խնդիրներ են եղել: Բժիշկների հետ կոնտակտի մեջ գրեթե չէր մտնում: Մեզ հաջողվեց պարզել, որ նա հղիության ընթացքում հսկողության տակ չի եղել որևէ բուժհաստատությունում: Նա անգամ անձնագիր չուներ: Մոտավորապես 28-30 շաբաթական էր պտուղը, մնացել էր արգանդում, նեխել էր: Կնոջը որևէ հարազատ չէր ուղեկցում: Ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, ինչից հետո նա տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն»,- SHANTNEWS.am-ին հայտնել է Գյումրիի Մոր ու մանկան  ավստրիական հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգ Լուսինե Ասատրյանը: Դեպքի մանրամասները պարզում են իրավապահները: 

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia