Գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել
Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի՝ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելուց հետո գլխավոր դատախազի երրորդ տեղակալն է պաշտոնից ազատվելու դիմում ներկայացնում։ Գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Հայկ Ասլանյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Աննա Վարդապետյանը ստորագրել է դիմումը, Հայկ Ասլանյանը պաշտոնից կազատվի սեպտեմբերի 28–ից։ Հիշեցնենք, որ պաշոտնից ազատվելու դիմում են ներկայացրել տեղակալներ՝ Վահե Հարությունյանն ու Արմեն Աֆանդյանը։
Comments