Search

Գիտնականները կորոնավիրուսի երկու ենթատիպ են առանձնացրել


Չինացի հետազոտողները նոր տիպի կորոնավիրուսի երկու ենթատիպ են հայտնաբերել, որոնցից մեկն ավելի վարակիչ է մյուսից: Այդ մասին գրել է «Բեյցզին ժիբաո» թերթը՝ վրայակոչելով Չինաստանի Գիտությունների ակադեմիան:

Հետազոտողներն ուսումնասիրել են նոր տիպի կորոնավիրուսի 103 նմուշ եւ հայտնաբերել, որ վերջին ժամանակներս դրանում հայտնվել են արդեն 149 մուտացիաներ: Նաեւ վիրուսը զարգացել է՝ վերածվելով երկու ենթատիպի՝ տիպ S եւ L: Այդ ենթատիպերը գիտնականները գտել են 101 նմուշի մեջ, դրանց 30 տոկոսը վերաբերում է S տիպին, 70 տոկոսը՝ L տիպին: Մասնագետները նշում են, որ երկրորդն ավելի վարակիչ է, քան առաջինը: S տիպի կորոնավիրուսն ավելի մեծ չափով է համապատասխանում չղջիկների մոտ հայտնաբերված վիրուսին: Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ այդ տիպն իրենից ներկայացնում է կորոնավիրուսի ավելի «հին» տարբերակը: L տիպը տարածված էր Ուհանում կորոնավիրուսի բռնկման վաղ փուլում, բայց հունվարի առաջին շաբաթվանից հետո այն սկսել է հանդիպել շատ ավելի հազվադեպ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia