Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Գիտական աստիճան՝ հայկական և ֆրանսիական դիպլոմների շնորհմամբ


ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում գործող 037 "Ինֆորմատիկա" մասնագիտական խորհրդում կայացավ Ե.13.04 մասնագիտությամբ տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանություն: Հեղինակը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրոս, իսկ այնուհետև ասպիրանտ Արամ Քոչարյանն էր: Ատենախոսության թեման, որի վերնագիրն էր՝ «Վիրտուալ միջավայրում հիշողության կառավարումը», շատ արդիական է, ինչպես նշեցին ընդդիմախոսներ ֆիզմաթ գիտությունների դոկտոր Սամվել Շուքուրյանը և տեխնիկական գիտությունների դոկտոր ֆրանսիացի Նոել Դեպալման:

Հատկանշական է, որ թեման ուսումնասիրվել է միաժամանակ Հայաստանում և Ֆրանսիայում՝ երկու գիտնականների գիտական ղեկավարությամբ. տեխնիկական գիտությունների թեկնածու, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյան և տեխնիկական գիտությունների դոկտոր, Թուլուզի Փոլ Սաբատիե համալսարանի պրոֆեսոր Դանիել Հաջիմոնթ:

«Սա մեր երկարատև համագործակցության առաջին պտուղներից է», - իր խոսքում նշեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական քարտուղար Ատոմ Մխիթարյանը, որը ներկա էր համատեղ պաշտպանությանը: Գրեթե երեք ժամ տևած հրապարակային պաշտպանությունը անցկացվեց և հայկական, և ֆրանսիական ընթացակարգերին համապատասխան: Ատենախոսը մանրամասն ներկայացրեց կատարված աշխատանքը, պատասխանեց բոլոր հարցերին ու դիտողություններին, որոնց մի մասը հնչում էր ուղիղ կապի միջոցով՝ Ֆրանսիայից:

«Թուլուզի համալսարանի հետ համագործակցությունը մտադիր ենք զարգացնել, սկսել համատեղ մագիստրոսական ծրագրեր, կրթություն-հետազոտություն-արտադրություն արդյունավետ կապի ֆրանսիական փորձը բերել Հայաստան: Արամի փայլուն պաշտպանությունը այս համագործակցության խորացման լավագույն երաշխիքն է»,- ընդգծեց Ատոմ Մխիթարյանը: