Search

«Գիբկա-Ս» հրթիռային համալիրները ռուսական զորքերը կհամալրեն 2022 թվականին

«Գիբկա-Ս» գերկարճ հեռահարության շարժական զենիթային համալիրներն առաջին անգամ ռուսական զորքերը կհամալրեն 2022 թվականին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Գերատեսչությունից պարզաբանում են, որ մարտական ​​մեքենաները համալրված են հետախուզական տեխնիկայով եւ ավտոմատացված կառավարման համակարգով, որը միասնական տակտիկական կառավարման համակարգի մաս է կազմում, ինչը թույլ կտա նրանց շուրջօրյա մարտական ​​հերթապահություն իրականացնել ՀՕՊ-ում եւ կառավարել կրակն իրական ժամանակում։ Փոքր հեռահարության «Գիբկա-Ս» համալիրը կարող է դիմակայել օդանավերին, ուղղաթիռներին, անօդաչու թռչող սարքերին, թեւավոր հրթիռներին եւ բարձր ճշգրտության զենքի համակարգերին, որոնք թռնում են ցածր եւ չափազանց ցածր բարձրությունների վրա, օրվա ցանկացած ժամի եւ սահմանափակ տեսանելիության պայմաններում: Պաշտպանության նախարարությունը հավելում է, որ համալիրը համալրված է արձակման պատրաստ չորս հրթիռներով՝ «Իգլա», «Իգլա-Ս» կամ «Վերբա», եւ տեղադրված է «Տիգր-Մ» զրահամեքենայի շասիի վրա։

Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է շուրջ 9,5 դրամով

Մեդիա կառավարման առցանց դպրոց՝ լրագրողների համար, նախատեսվում է մինչեւ գարուն ունենալ 3 դպրոց

Քննարկվում է տարածաշրջանում երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության գործարկումը. ՌԴ ԱԳՆ

Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողությունը

Ես ինքս հակված եմ այս 2 բուհերի առանձին գործելուն՝ անկախ դիմորդների թվից. Տիգրան Աբրահամյան

Երկու օրում բացահայտվել է 61 հանցագործություն. Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 11 հետախուզվող

Ղազախստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին աջակցելու որոշումներ չի կայացրել․ Պեսկով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png