Գերմանիան 4 լրացուցիչ Leopard 2 տանկ կուղարկի Կիեւ
Գերմանիան Ուկրաինային եւս չորս Leopard 2 A6 տանկ կմատակարարի Բունդեսվերի պաշարներից՝ դրանց ընդհանուր թիվը հասցնելով 18-ի, հայտնում է DW-ն։ Նման որոշում է կայացրել Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ «Մեր պորտուգալացի եւ շվեդ գործընկերների հետ մենք այժմ կարողանում ենք ամբողջությամբ վերազինել ուկրաինական տանկային գումարտակը»,- ասվում է Գերմանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Ուկրաինական գումարտակը, որպես կանոն, ունի 31 տանկ։
Comments