Գերմանիան և Ֆրանսիան մերժել են գազի դիմաց ռուբլով վճարելու Ռուսաստանի պահանջը

Գերմանիան եւ Ֆրանսիան մերժել են ռուսական գազի մատակարարումների համար ռուբլով վճարելու Ռուսաստանի պահանջը՝ այն անվանելով պայմանագրի անընդունելի խախտում, հայտնում է Reuters-ը։ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը մամուլի ասուլիսում նշել է, որ դեռ չի տեսել նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած նոր հրամանագիրը, որը պարտավորեցնում է գազի դիմաց ռուբլով վճարել՝ հավելելով, որ Գերմանիան պատրաստ է բոլոր սցենարներին, այդ թվում՝ Եվրոպա ռուսական գազի մատակարարումը դադարեցնելուն։ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը հայտարարել է, որ Ֆրանսիան եւ Գերմանիան մերժել են Ռուսաստանի պահանջը։ Գազի դիմաց վճարումը ռուբլով պահանջելու միջոցով արեւմտյան դաշնակիցներին պառակտելու Ռուսաստանի փորձը ձախողվելլ է, ասել է Հաբեկը՝ հավելելով, որ արեւմտյան դաշնակիցները վճռական են Ռուսաստանի կողմից «շանտաժի» չենթարկվելու հարցում։