Գերմանիան ցանկանում է հեշտացնել Հնդկաստանից ՏՏ մասնագետների համար վիզա ստանալը․ Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կիրակի հայտարարել է, որ իր կառավարությունը ցանկանում է հեշտացնել Հնդկաստանից ՏՏ մասնագետների համար վիզա ստանալը Գերմանիայում, քանի որ երկիրը որակավորված աշխատողների պակաս ունի, հաղորդում է Associated Press-ը: Շոլցի խոսքով՝ օրենսդրական դաշտի բարելավումը, որպեսզի Գերմանիան ավելի գրավիչ դառնա ծրագրային ապահովում մշակողների եւ նրանց համար, ովքեր տեղեկատվական տեխնոլոգիաների հմտություններ ունեն, իր կառավարության այս տարվա առաջնահերթությունն է: «Մենք ցանկանում ենք պարզեցնել վիզաների տրամադրումը,- ասել է նա լրագրողներին Հնդկաստանի բարձր տեխնոլոգիական Բենգալուրու կենտրոն այցի ժամանակ,- Բացի օրենսդրության արդիականացումից, մենք ուզում ենք արդիականացնել ողջ բյուրոկրատական գործընթացը»: Պատասխանելով Գերմանիայում լեզվին չտիրապետող աշխատողների մասին հարցին՝ կանցլերն ասել է, որ դա չպետք է խոչընդոտ համարվի, եթե մարդիկ գալիս են երկիր՝ նախ անգլերեն խոսելով, ապա տիրապետում են գերմաներենին։ Շոլցը ելույթ է ունեցել Հնդկաստան իր ուղեւորության երկրորդ օրը՝ շաբաթ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպումից հետո:
Comments