Search

Գերմանիան պատրաստ է լրացուցիչ զորքեր ուղարկել Լիտվա


Գերմանիան կարող է լրացուցիչ զորքեր ուղարկել Լիտվա եւ ՆԱՏՕ-ի արեւելյան այլ երկրներ այն բանից հետո, երբ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց ԿԺԴՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախությունը, երեքշաբթի հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը, փոխանցում է Reuters-ը։

«Ակնհայտ է, որ մենք պետք է ավելի ուժեղ զսպման միջոցներ կիրառենք»,- ասել է Լամբրեխտն իր լիտվացի գործընկերոջ հետ «Ռուկլա» ռազմաբազայում կայացած համատեղ ասուլիսին:

«Ուզում եմ ընդգծել, որ մենք պատրաստ ենք ավելի շատ զորքեր ուղարկել՝ ցամաքային եւ օդային։ Մենք պատրաստ ենք ավելի շատ զորքեր ուղարկել Լիտվա եւ ցույց տալ, որ մեր գործընկերների հետ միասին մենք հուսալի գործընկեր ենք ճգնաժամի պայմաններում»,- ասել է նա։

Գերմանիան այժմ գնահատում է ուժեղացման անհրաժեշտությունը եւ մոտ ապագայում որոշում կկայացնի, ասել է Լամբրեխտը։ Զորքերի տեղակայումը միայն Լիտվայով չի սահմանափակվի:

«Խոսքը ՆԱՏՕ-ի ամբողջ արեւելյան թեւի մասին է։ Մենք հետեւում ենք այդ ամենին եւ պետք է համոզվենք, որ արեւելյան օակատը լավ պաշտպանված է: Այժմ մենք ուսումնասիրում ենք, թե լրացուցիչ ինչ միջոցներ պետք է ձեռնարկենք»,- հավելել է նախարարը։

Գերմանացի զինվորները կազմում են Լիտվայում ՆԱՏՕ-ի 1100 հոգանոց մարտական ​​խմբի մոտ կեսը, որը Բելգիայից, Չեխիայից, Լյուքսեմբուրգից, Նիդեռլանդներից եւ Նորվեգիայից զորքեր է ներառում:

Բացի այդ, Մեծ Բրիտանիան 800 զինվորականով համալրում է Էստոնիայում Մեծ Բրիտանիայի գլխավորած ՆԱՏՕ-ի մարտական ​​խումբը:

Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է շուրջ 9,5 դրամով

Մեդիա կառավարման առցանց դպրոց՝ լրագրողների համար, նախատեսվում է մինչեւ գարուն ունենալ 3 դպրոց

Քննարկվում է տարածաշրջանում երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության գործարկումը. ՌԴ ԱԳՆ

Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողությունը

Ես ինքս հակված եմ այս 2 բուհերի առանձին գործելուն՝ անկախ դիմորդների թվից. Տիգրան Աբրահամյան

Երկու օրում բացահայտվել է 61 հանցագործություն. Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 11 հետախուզվող

Ղազախստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին աջակցելու որոշումներ չի կայացրել․ Պեսկով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png