Search

Գերմանիան հերքում է Ուկրաինայի դեսպանի քննադատությունը


Գերմանիայի կառավարությունն ու զինվորականները հերքում են Ուկրաինայի դեսպանի հայտարարությունն այն մասին, որ երկիրը կարող է զրահապատ մարտական մեքենաներ տրամադրել Կիեւին, հայտնում է AP-ն։ Դեսպան Անդրեյ Մելնիկը, որը հաճախ է քննադատել Գերմանիայի դանդաղկոտությունը զենքի մատակարարման եւ այլ հարցերում, պնդում է, որ Բունդեսվերը մոտ 100 Marder է օգտագործում սովորեցնելու համար, եւ դրանք կարող են անհապաղ փոխանցվել Ուկրաինային: Սակայն պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Առնե Կոլացը հայտարարել է, որ Գերմանիային այդ մեքենաներն անհրաժեշտ են ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում տեղակայելու եւ ուսուցման համար: Նա ասել է, որ Բունդեսվերի պահեստից «ծանր նյութերի» առաքումներ չի սպասվում»։ Գերմանիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մարկուս Լաուբենտալը ZDF հեռուստաալիքին ասել է, որ զինված ուժերը «լայն պարտավորություններ» ունեն, եւ նրանց անհրաժեշտ են զենքի այն համակարգերը, որոնք ունեն։ Կանցլեր Օլաֆ Շոլցը երեքշաբթի հայտարարել է, որ Գերմանիան հասնում է իր սեփական պաշարներից սպառազինությունների հնարավոր մատակարարումների սահմաններին եւ կֆինանսավորի Ուկրաինայի համար տեխնիկայի գնումները։ Սա չի բավարարել քննադատներին, որոնք Գերմանիայի կողմից ծանր զինատեսակների, օրինակ՝ տանկերի ուղիղ մատակարարումների կոչ են արել: Գերմանիայում Ուկրաինայի դեսպանը քննադատել է կանցլեր Օլաֆ Շոլցին՝ ծանր սպառազինության, այդ թվում՝ տանկերի ուղղակի մատակարարումներ չանելու համար։ Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը dpa-ին հայտնել է, որ Շոլցի մեկնաբանությունները Կիեւում «մեծ հիասթափությամբ եւ դառնությամբ» են ընդունվել:

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանը ութ մրցանակ է ստացել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել

Պատերազմին առնչվող բազմաթիվ առկախված հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները. Արթուր Դավթյան

Որոշում եմ կայացրել հրաժարվել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից․ Հայկ Մամիջանյան

Հուլիսի 6-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

«Որոշել եմ շարունակել իմ գործունեությունը ԱԺ-ում». Թագուհի Թովմասյանը հրաժարական չի տա

ԼՐԱՀՈՍ
practice cover.png