Search

Գերմանիան դիտարկում է հակահրթիռային պաշտպանության համակարգ ձեռք բերելու հնարավորությունը. Օլաֆ Շոլց


Գերմանիան դիտարկում է հակահրթիռային պաշտպանության համակարգ ձեռք բերելու հնարավորությունը՝ Ռուսաստանի հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար, ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Դա անշուշտ, հարցերից մեկն է, որը մենք քննարկում ենք, եւ դրա համար ծանրակշիռ պատճառ կա»,- ասել է նա ARD հանրային հեռուստաալիքին, երբ նրան հարցրել են, թե կարող է արդյոք Գերմանիան գնել այնպիսի համակարգ, ինչպիսին իսրայելական «Երկաթե գմբեթն» է։ Նա չի նշել, թե համակարգի ինչ տեսակ է քննարկում Բեռլինը։ Մտադի՞ր է արդյոք Գերմանիան գնել մեծ հեռահարության հակահրթիռային պաշտպանության համակարգ (ինչպիսին է Patriot-ը) հարցին Շոլցը պատասխանել է. «Մենք պետք է հասկանանք, որ ունենք հարեւան, որը պատրաստ է բռնություն գործադրել իր շահերը պաշտպանելու համար»։ Bild am Sonntag թերթը տեղեկացրել է, որ հակահրթիռային վահանը Գերմանիայի ամբողջ տարածքի համար եղել է գլխավոր հրամանատար Էբերհարդ Ցորնի հետ Շոլցի հանդիպման քննարկվող թեմաներից մեկը։ Խոսքը, մասնավորապես, իսրայելական «Ստրելա-3» («Նետ-3») համակարգի հնարավոր ձեռքբերման մասին է եղել։

Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները դադարեցվել են

Հայաստանում ԱՄՆ և ՌԴ դեսպանատներում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ

Հնդկաստանի կողմից դրամաշնորհային աջակցության մասին հուշագիր ստորագրվեց

Նախագահական նստավայրում կայացավ 3 դատավորների երդմնակալությունը

Երեք օրում բացահայտվել է 76 հանցագործության դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումն այդ թվում Հայաստան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png