Search

Գերմանիայում փոթորկի պատճառով կաթվածահար է եղել երկաթուղային հաղորդակցությունը



«Իլենիա» հզոր փոթորիկը, որը փետրվարի 16-ի լույս փետրվարի 17-ի գիշերը անցել է Գերմանիայի հյուսիսային եւ արեւմտյան շրջանների վրայով, կաթվածահար է արել երկրում երկաթուղային տրանսպորտի երթեւեկությունը։ Յոթ դաշնային հողերում ՝ Ստորին Սաքսոնիայում, Բրեմենում, Համբուրգում, Շլեզվիգ Գոլշտեյնում, Մեկլենբուրգում ՝ Առաջավոր Պոմերանիայում, Բեռլինում եւ Բրանդենբուրգում, դադարեցվել է հեռահար գնացքների երթեւեկությունը, գրում է Deutsche Welle-ն։ Փոթորիկը մեծապես ազդել է տարածաշրջանային երկաթուղային հաղորդակցության վրա։ Գրեթե ամենուրեք չեղարկում կամ հետաձգում են երթաշրջանները։ Համբուրգից հարավ գնացքների երթեւեկությունն ամբողջությամբ դադարեցվել է։ Deutsche Bahn երկաթուղային կոնցեռնը չի բացառում, որ խափանումները կպահպանվեն նաեւ առաջիկա օրերին շարունակվող վատ եղանակի պատճառով։ Գերմանիայի ամենաբնակեցված դաշնային հողում ՝ Հյուսիսային Հռենոս (Ռեյն) - Վեստֆալիայում, որպես նախազգուշական միջոց փակվել են բոլոր դպրոցները: Դաշնային հողի կառավարությունը ծնողներին կոչ է արել հնարավորինս երեխաներին չուղարկել նաեւ մանկապարտեզներ։ Բրեմենի դաշնային հողի դպրոցները տեղափոխվել են հեռավոր ուսուցման, փակ են նաեւ Ստորին Սաքսոնիայի որոշ շրջանների դպրոցները: Մի շարք դաշնային հողերի իշխանություններ թույլ են տվել, որպեսզի ծնողներն իրենք որոշեն, թե արդյոք երեխաներին հարկ է դպրոց ուղարկել։ Փոթորիկի հիմնական հարվածը հասցվել է Հեսենի, Սաքսոնիայի դաշնային հողերի հյուսիսային հատվածին եւ Բրանդենբուրգի դաշնային հողի հարավային հատվածին։ Գերմանիայի որոշ շրջաններում ջրհեղեղներ են տեղի ունեցել ։ Քամու հզոր պոռթկումների հետեւանքով ծառեր են տապալվել, կոտրվել են ճանապարհային վահանակներն ու նշանները, սակայն խոշոր ավերածությունների մասին առայժմ չի հաղորդվում: Գերմանիայի արեւելյան Գարց անտառային շրջանում գտնվող 1141 մետր բարձրությամբ Բրոկկեն լեռան մոտ քամու արագությունը հասել է 159 կմ/ժ-ի։ Գերմանական օդերեւութաբանական ծառայությունը (Deutscher Wetterdienst, DWD) հաղորդել Է, որ փետրվարի 17-ի օրվա կեսից «Իլենիան» կթուլանա, բայց դա, ամենայն հավանականությամբ, երկար չի տեւի։

Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները դադարեցվել են

Հայաստանում ԱՄՆ և ՌԴ դեսպանատներում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ

Հնդկաստանի կողմից դրամաշնորհային աջակցության մասին հուշագիր ստորագրվեց

Նախագահական նստավայրում կայացավ 3 դատավորների երդմնակալությունը

Երեք օրում բացահայտվել է 76 հանցագործության դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումն այդ թվում Հայաստան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png