Search
Գերմանիայում հակամենաշնորհային օրենքը կխստացվի

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը նախատեսում է՝ երկրի հակամենաշնորհային օրենքները խստացնելու եւ Դաշնային հակակարտելային գրասենյակին ավելի մեծ լիազորություններ տալու ուղղությամբ հստակ առաջարկներ ներկայացնել, հաղորդում է Reuters-ը՝ հղում տալով էկոնոմիկայի նախարարության տարածած հայտարարությանը: Այս քայը հիմնված է մտավախությունների վրա, որոնց համաձայն էներգետիկ ընկերությունները սպառողներին չեն փոխանցում՝ գնաճը փոխհատուցելու նպատակով ընդունված վառելիքի կրճատված հարկը: Նոր օրենսդրության համաձայն՝ նախատեսվում է նվազեցնել շահույթի բռնագրավման խոչընդոտները եւ հակակարտելային վարչությանն ավելի շատ լիազորություններ տալ: Այս փոփոխությունը հետագայում կարող է պետությանը միջամտելու համար անհրաժեշտ լիազորություններ տալ: