Search

Գերմանիայում դարձյալ անցկացվել են հակաքովիդային միջոցադումների դեմ ցույցեր


Կորոնավիրուսի դեմ պարտադիր համազգային պատվաստման եւ COVID-19 համավարակի դեմ պայքարի մյուս սահմանափակումների դեմ ցույցեր են տեղի ունեցել շաբաթ՝ փետրվարի 5-ին, Գերմանիայի մի շարք քաղաքներում: Դրանցից մի քանիսում այդ ակցիաներն ուղեկցվել են հակակորոնավիրուսային սահմանափակումների կողմնակիցների հակացույցերով: Ոստիկանության տվյալներով՝ միջոցառումները հիմնականում խախաղ ընթացք են ունեցել, գրում է Deutsche Welle-ը:

Ֆրայբուրգում, ոստիկանության հաղորդմամբ, հակաքովիդային միջոցառումների դեմ ցույցերին մասնակցել է շուրջ 4000 մարդ: Ընդ որում՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումների կողմնակիցները փորձել են արգելափակել քայլերթի շարժն այնպես, որ ոստիկանությունը ստիպված էր այն վերաուղղորդել:

Կարլսրուեում, ոստիկանության տեղեկություններով, բողոքի ակցիային մասնակցել է շուրջ 2000 մարդ, Շտուտգարտի կենտրոնում հավաքվել է մի քանի հարյուր ցուցարար: Ներքին Սաքսոնիայի դաշնային հողի Օսնաբրյուք քաղաքում ցույցերին մասնակցել է շուրջ 1100 մարդ: Ընդ որում՝ ոստիկանության համաձայն՝ ակցիաներն աջակցելու բազմաթիվ ցանկացողներին թույլ չեն տվել միանալ ակցիային պաշտպանական դիմակների բացակայության պատճառով:

Չեխիան ստանձնել է ԵՄ նախագահությունը

ԱՀ նախագահը մասնակցել է «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

Պուտինին Զելենսկուց գրավոր հաղորդագրություն չեն փոխանցել. Պեսկով

ՆԱՏՕ-ն վերադարձել է Սառը պատերազմի ժամանակների անվտանգության սխեմաներին

ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվեց Սարգիս Աղայանը

Մոսկվային եւ Մինսկին միավորման գործընթացների արագացման են դրդրում. Պուտին

Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս

ԼՐԱՀՈՍ
practice cover.png