Search

Գերմանիայում բողոքի ցույցեր են կորոնավիրուսային սահմանափակումների դեմ


Մի քանի տասնյակ հազար մարդիկ երկուշաբթի՝ հունվարի 3-ի երեկոյան ամբողջ Գերմանիայում դուրս են եկել փողոց։ Նրանք բողոքում են իշխանությունների սահմանափակիչ միջոցների դեմ, որոնք ընդունվել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար, տեղեկացնում է «Немецкая волна»-ն։

Ոստիկանությունը միջամտել է իրավիճակին հիմնականում այն ժամանակ, երբ բողոքի ակցիաների մասնակիցները փորձել են երթեր կազմակերպել՝ խախտելով հակահամավարակային արգելքները, չհետեւելով հեռավորության պահպանման նորմերին կամ երբ դիմակներ չեն ունեցել, տեղեկացնում է epd գործակալությունը։

Իրավապահների հետ բախումներ տեղի ունեցան Մագդեբուրգում (Սաքսոնիա-Անհալթ դաշնային երկիր), Ռոստոկում (Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա) եւ Լիխտենշտայնում (Սաքսոնիա)։

Մագդեբուրգում, ոստիկանության տվյալներով, բողոքներին միացել է մոտ 2500 մարդ։ Որոշ ցուցարարներ փորձել են ճեղքել ոստիկանների պատնեշը, այրել են պայթուցիկներ, ցուցարարներից մեկը շիշ է նետել ոստիկանների վրա։ Նրանք մահակներ են կիրառել։ Ինը կասկածյալի մարմնական վնասվածքներ հասցնելու, հանրային կարգը խախտելու եւ իրավապահ մարմինների աշխատակիցներին դիմադրություն ցուցաբերելու մեղադրանքներ են ներկայացվել։ Մի ցուցարար ոստիկանի վրա հարձակումից հետո նախնական կարգով կալանավորվել է։

Ռոստոկում փողոցներ է դուրս եկել 400 մարդ։ Մի շարք դեպքերում ոստիկանությունը մահակներ է օգտագործել։ Ցուցարարների մեջ, իրավապահների տվյալներով, նկատվել են աջ արմատականներ եւ ագրեսիվ տրամադրված ֆուտբոլային երկրպագուներ։

Լիխտենշտայնում 200 մարդ փորձել է երթ կազմակերպել։ Ոստիկանությանը հաջողվել է առանձնացնել 60 մարդու, որոնք պատրաստ էին բռնության դիմել, նրանց անձերը պարզվում են։ Ցուցարարների մի մասը քանիցս փորձել է ճեղքել ոստիկանների պատնեշը, գրոհել է ոստիկանության աշխատակիցների վրա։ Բացի այդ, ակցիայի մասնակիցները գրգռիչ նյութ են տարածել օդում։

Ցուցարարներից մեկը փորձել է ոստիկանության ծառայողից խլել հաստիքային զենքը, եւս մի ոստիկան տեղեկացրել է, որ վնասվածք է ստացել, երբ հարձակվողը կծել է նրան։ Ոստիկանության մոտ 14 աշխատակից վիրավորումներ է ստացել։ Ոստիկանությունը կիրառել է պղպեղի սփրեյ, իրավապահ մարմինների աշխատակցի դեմ հարձակման եւ մարմնական վնասվածքներ պատճառելու մեղադրանքներ են ներկայացվել։

Զանգվածային ցույցեր են տեղի ունեցել նաեւ Թյուրինգիայում եւ Բավարիայում։

Գերմանիայի միանգամից մի քանի դաշնային շրջաններում 2021թ. դեկտեմբերի 27-ին խստացվել էին սահմանափակումները։ Մակլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում, օրինակ, փակվել էին կինոթատրոնները, թատրոնները, թանգարանները, կենդանաբանական այգիների ներքին շենքերը, լողավազանները եւ հանգստի այլ վայրեր։ Բրանդենբուրգում կորոնավիրուսի դեմ պատվաստվածներին եւ COVID-19-ով արդեն հիվանդացածներին թույլատրված է մասնավոր կարգով հանդիպել 10 հոգանոց խմբերով առնվազն մինչեւ հունվարի 11-ը։

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանը ութ մրցանակ է ստացել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել

Պատերազմին առնչվող բազմաթիվ առկախված հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները. Արթուր Դավթյան

Որոշում եմ կայացրել հրաժարվել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից․ Հայկ Մամիջանյան

Հուլիսի 6-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

«Որոշել եմ շարունակել իմ գործունեությունը ԱԺ-ում». Թագուհի Թովմասյանը հրաժարական չի տա

ԼՐԱՀՈՍ
practice cover.png