Գերմանիայի ՌՕՈւ-ն ակնկալում է իսրայելական «Ստրելա-3» ՀՕՊ համակարգ ստանալ

Գերմանիայի ռազմաօդային ուժերն ակնկալում են իսրայելական «Ստրելա-3» հակաօդային պաշտպանության համակարգ ստանալ, հաղորդում է Defense News-ը: Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակը նշել է, որ տարածքային հակահրթիռային պաշտպանությունը համարվում է գերատեսչության մշտական պահանջը, քանի որ Բունդեսվերի զինված ուժերը 2018թ․ ներկայացրել են իրենց վերջին ռազմավարական հայեցակարգը։ Նա նկարագրել է Arrow համակարգը որպես մի քանի տարբերակից «մեկ տարբերակ»: The Jerusalem Post-ն ավելի վաղ հայտնել է, որ Լյուֆթվաֆեի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ինգո Հերհարցն Իսրայել կատարած այցի ժամանակ հստակ ասել է, որ Գերմանիան ցանկանում է ձեռք բերել «Ստրելա-3»-ը։ Իսրայելական «Ստրելա» հրթիռային համալիրների ընտանիքն առաջին անգամ մշակվել է 1980-ականների վերջին, որին 1990-ականներին եւ 2000-ականներին հաջորդել են «Ստրելա-1» եւ «Ստրելա-2» համակարգերը, ապա 2017թ․ շահագործման է հանձնվել «Ստրելա-3»-ը։ Համակարգն օգտագործում է Green Pine ռադար եւ Citron Tree մարտական կառավարման համակարգ: Համակարգի հիմնական կապալառուն Israel Aerospace Industries-ն է, իսկ Boeing-ը նախկինում հանդես է եկել որպես ենթակապալառու: