Search

Գերմանիայի պաշտպանության նախարարը բացառել է զենքի մատակարարումը Կիևին


Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը բացառել է Գերմանիայի կողմից զենքի մատակարարումը Կիեւին՝ հիմնավորելով, որ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու երկխոսությունը շարունակվում է: Այդ մասին նա հայտարարել է կիրակի «Ֆունկե» մեդիախմբին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Գերմանիայի կառավարությունն արդեն վաղուց պահպանում է պարզ դիրքորոշում, համաձայն որի՝ մենք չեն մատակարարում զենք ճգնաժամային շրջաններ, որպեսզի չմեծացնի այդտեղ իրավիճակի լարվածությունը: Նրա խոսքով՝ հղումը, որ Գերմանիան այն մատակարարել է քրդերին Իրաքի հյուսիսում, քննադատության ենթակա չէ: «Դա բոլորովին այլ իրավիճակ էր»,-համարում է նախարարը: Նա նշել է, որ այդտեղ սպանում եւ ստրկության էին վաճառում մարդկանց, իսկ Գերմանիայի կառավարությունն առհասարակ կողմ չուներ՝ հակագործակալ, որի հետ կարելի էր երկխոսություն վարել խնդիրները լուծելու համար:

«Ուկրաինայում հակամարտության ժամանակ մենք ունենք գործընկերներ, որոնք դարձյալ նստում են բանակցությությունների սեղանի շուրջ, օրինակ, Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդում եւ նորմանդական ձեւաչափում: Ուստի մեր խնդիրն այժմ ապաէսկալացիան է: Մենք ցանկանում ենք կարգավորել այդ հակամարտությունը խաղաղ ճանապարհով»,-ընդգծել է Լամբրեխտը՝ հիշեցնելով Կիեւին 5 հազար զինվորական սաղավարտ եւ օգնություն տարամադրելու մասին, որն արդեն ցուցաբերում է Ուկրաինային Դաշնային Հանրապետությունը:

Միեւնույն ժամանակ նախարարը չի բացառել, որ Գերմանիան Ուկրաինայի շուրջ ճգնաժամը խորացնելու լույսի ներքո կարող է ուղղել լրացուցիչ ուժեր դեպի Լիտվա: «Ըստ էության՝ ամրապնդման ուժերը պատրաստ են, այժմ քննարկում ենք Լիտվայի հետ, ինչն իմաստավորված կլիներ: ՆԱՏՕ-ում յուրաքանչյուրը կարող է հենվել մեզ վրա»,-ասել է նա:

Միեւնույն ժամանակ ՊՆ ղեկավարը նշել է, որ միության կազմում Ուկրաինայի ներառվելու հարցն այժմ անգամ օրակարգում չէ:

Լամբրեխտը նաեւ դարձյալ սպառնացել է Ռուսաստանին «լուրջ հետեւանքներով» Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքում: «Այստեղ քննարկվում են բոլոր տարբերակները [պատժամիջոցները]»,-պնդել է նա:

Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները դադարեցվել են

Հայաստանում ԱՄՆ և ՌԴ դեսպանատներում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ

Հնդկաստանի կողմից դրամաշնորհային աջակցության մասին հուշագիր ստորագրվեց

Նախագահական նստավայրում կայացավ 3 դատավորների երդմնակալությունը

Երեք օրում բացահայտվել է 76 հանցագործության դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումն այդ թվում Հայաստան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png