Search

Գերմանիայի ՀՆԱ-ի կանխատեսումները Ուկրաինայի պատերազմի պատճառով վատացել են



Գերմանիայի տնտեսական աճը 2022թ․ ավելի թույլ կլինի, քան սպասվում էր։ Երեք ինստիտուտներ՝ IfW-ը, RWI-ը եւ IWH-ը, աճը կանխատեսում են 2,1 տոկոսից մինչեւ 3,1 տոկոսի միջակայքումում, հայտնում է Reuters-ը։ Գերմանիայի կառավարությունը բոլորովին վերջերս 2022թ․ 3,6 տոկոս աճ էր կանխատեսել՝ նախորդ տարվա 2,9 տոկոսի համեմատ։ IfW-ը իր կանխատեսումը գրեթե կրկնակի նվազեցրել է՝ 4-ից հասցնելով 2,1 տոկոսի, սակայն հայտարարել է, որ սպառողների անբավարար գնողունակությունը եւ չկատարված արդյունաբերական պատվերները կթուլացնեն Ուկրաինայի պատերազմի հարվածը տնտեսությանը: «Գերմանական տնտեսությունը կրկին ուժեղ հանդիպակաց քամիների է բախվում»,- ասել է IfW-ն՝ վկայակոչելով մատակարարման նոր խոչընդոտները, հումքի բարձր գները եւ վաճառքի հնարավորությունների կրճատումը: Ձեռնարկությունների շրջանում հարցումը, որ անցկացրել է Գերմանիայի Առեւտրաարդյունաբերության պալատը, (DIHK) ցույց է տվել, որ ընկերությունների 60%-ը մատակարարման շղթայի խափանումների է բախվում։ RWI-ն վերանայել է դեկտեմբերի իր նախորդ կանխատեսումը՝ 3,9 տոկոսից հասցնելով 2,5 տոկոսի, մինչդեռ IWH-ը 3,1 տոկոս աճ է կանխատեսել։ RWI-ն նշել է, որ իր կանխատեսումները հիմնված են այն ենթադրության վրա, որ Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցներ չեն լինի, իսկ Գերմանիա ռուսական գազի մատակարարումները կշարունակվեն։ 2023թ․ համար RWI-ն եւ IfW-ն աճի իրենց կանխատեսումները բարձրացրել են համապատասխանաբար մինչեւ 3,6 տոկոս եւ 3,5 տոկոս, մինչդեռ IWH-ը 1,5 տոկոս աճ է կանխատեսել: Ինստիտուտները նաեւ նշել են, որ ինֆլյացիայի մակարդակը 2022թ․ 4,8 տոկոսից 5,8 տոկոսի է հասել հիմնականում էներգակիրների բարձր գների պատճառով։ Երեք ինստիտուտներն էլ ընդգրկված են մի խմբում, որը խորհրդատվություններ է տրամադրում Գերմանիայի կառավարությանը:

Հանդիպում ուսանողական ինքնակառավարման մարմինների նախագահների և կուրսերի ավագների հետ

Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հուլիսի 4-ից

Ռուսաստանը չեղարկել է Ղրղըզստանի 47 հազար քաղաքացիների մուտքի արգելքը

Իվետա Տոնոյանը նշանակվել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար

Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանդես ենք գալու նոր նախաձեռնությամբ․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԼՐԱՀՈՍ
practice cover.png