Գերմանիայի կառավարությունը հաստատել է, որ Ուկրաինային Leopard 2 տանկեր կուղարկի
Գերմանիայի կառավարությունը հաստատել է, որ Leopard 2 տանկեր կուղարկի Ուկրաինային եւ այլ երկրներին վերաարտահանման թույլտվություն կտա։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը։ «Դաշնային կառավարությունը որոշել է ուկրաինական զինված ուժերին տրամադրել Leopard 2 մարտական տանկեր»,-ասել է նա։ «Գերմանիան թույլտվություն կտա նաեւ գործընկեր երկրներին, որոնք ցանկանում են Leopard 2-ը ուղարկել Ուկրաինային սեփական պաշարներից»,-հավելել է նա։ Գերմանիան առաջին փուլում Ուկրաինային կտրամադրի Leopard 2A6 տանկերից բաղկացած 14 վաշտ Բունդեսվերի պաշարներից։ Գերմանիայի ռազմական օգնությունը նախատեսում է լոգիստիկայի, զինամթերքի ապահովման եւ Leopard 2 տանկերի սպասարկման հարցերի լուծում, նշել են կառավարությունում: Կառավարության տեղեկատվության համաձայն՝ ուկրաինական տանկերի անձնակազմերի պատրաստումը կսկսվի մոտ ժամանակներս Գերմանիայում։ Նախօրեին Կիեւի իշխանություններին տանկեր ուղարկելու կանցլեր Օլաֆ Շոլցի որոշման մասին հայտնել էր Der Spiegel ամսագիրը։
Comments