Search

Գերմանիայի իշխող կոալիցիան համաձայնեցրել է անօդաչու թռչող սարքեր գնելու համար 166 մլն դոլարի բյուջեն


Գերմանիայի իշխող կոալիցիան գործարք է կնքել գերմանական անօդաչու թռչող սարքերով զինման վերաբերյալ՝ բավարարելով Իսրայելի պետական Rafael Advanced Defense Systems ընկերությունից 152 մլն եվրո արժողությամբ զինամթերք գնելու պաշտպանության նախարարության հայցը, գրում է Bloomberg-ը։

Գերմանացի զինվորականների կողմից վարձակալված իսրայելական արտադրության Heron-TP անօդաչու սարքերով սպառազինության որոշումը Բեռլինի պաշտպանական քաղաքականության ավելի լայն փոփոխության մի մասն է:

Փետրվարի վերջին Շոլցը հայտարարել էր Բունդեսվերի զինված ուժերն արդիականացնելու եւ ՀՆԱ-ի 2 տոկոս պաշտպանական ծախսերի ՆԱՏՕ-ի նպատակին հասնելու համար 100 մլրդ եվրոյի հատուկ հիմնադրամի ստեղծման մասին:

Խորհրդարանի ստորին պալատի պաշտպանության հանձնաժողովի պատգամավորները հավանություն են տվել Heron անօդաչուները զինելու համար 140 հրթիռ գնելու կառավարության խնդրանքին։

Աղբյուրի խոսքով՝ ուսումնական նպատակներով կգնվի 60 հրթիռ, իսկ ռազմական կիրառման համար՝ 80 հրթիռ։

Սպասվում է, որ ստորին պալատի բյուջեի հանձնաժողովը չորեքշաբթի ավելի ուշ կհաստատի գնումը: Հանձնաժողովի բանաձեւի նախագծում, որը ձեռք է բերել Bloomberg-ը, ի թիվս այլ բաների, ասվում է, որ անօդաչու թռչող սարքերը մարտական գործողություններում կարող են օգտագործվել միայն այն դեպքում, եթե խորհրդարանն ուղիղ հաստաի դա: Սպասվում է, որ հինգշաբթի օրը Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովը կանաչ լույս կտա առաջին տրանշը ծախսելու նախնական ծրագրերին։

Չեխիան ստանձնել է ԵՄ նախագահությունը

ԱՀ նախագահը մասնակցել է «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

Պուտինին Զելենսկուց գրավոր հաղորդագրություն չեն փոխանցել. Պեսկով

ՆԱՏՕ-ն վերադարձել է Սառը պատերազմի ժամանակների անվտանգության սխեմաներին

ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվեց Սարգիս Աղայանը

Մոսկվային եւ Մինսկին միավորման գործընթացների արագացման են դրդրում. Պուտին

Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս

ԼՐԱՀՈՍ
practice cover.png