top of page
Search

Գերմանիայի արտգործնախարարը չհայտարարված այց է կատարել Կիև



Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը չհայտարարված այց է կատարել Կիեւ, գրում է AFP-ը։ Սա նրա երկրորդ այցն է Ուկրաինա, որը տեղի է ունեցել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի՝ Բեռլին կատարած այցից մեկ շաբաթ անց։ «Այսօր ես եկել եմ Կիեւ, որպեսզի ցույց տամ, որ ուկրաինացիները կարող են շարունակել ապավինել մեզ, որ մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան կպահանջվի»,-ասվում է Բերբոքի հայտարարության մեջ: Վերջին շաբաթների ընթացքում Գերմանիան Կիեւ է ուղարկել հաուբիցներ, հրթիռային կայաններ եւ զենիթային հրթիռներ։

0 comments

Comments


bottom of page