Search

Գերմանիայի առողջապահության նախարարը չի բացառել օմիկրոն շտամից ավելի վտանգավոր շտամների հայտնվելը

Կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստումը կարեւոր է առավել վտանգավոր շտամների առաջացումը կանխելու համար։ Այս մասին հինգշաբթի օրը Die Welt հեռուստաալիքի եթերում հայտարարել է Գերմանիայի առողջապահության նախարար Կառլ Լաուտերբախը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Կարող են օմիկրոնի նման վարակիչ, բայց ավելի վտանգավոր տարբերակներ հայտնվել։ Ոչ ոք չի կարող դա բացառել,- ասել է նա։- Ուստի իմունիզացումը հատկապես կարեւոր է»,- հավելել է նախարարը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոյեմբերի 26-ին Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի B.1.1.529 շտամը սահմանել է հունարեն օմիկրոն տառով: ԱՀԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ տեսակը մեծ թվով մուտացիաներ ունի, որոնցից մի քանիսը մտահոգիչ են: ԱՀԿ-ի տվյալներով՝ կորոնավիրուսի օմիկրոն շտամը մինչ այժմ հայտնաբերվել է ավելի քան 100 երկրում։

Մոսկվային եւ Մինսկին միավորման գործընթացների արագացման են դրդրում. Պուտին

Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս

Ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը

Ավստրալիան եւ Ֆրանսիան հարաբերությունների «նոր սկիզբ» են ազդարարել

«Դիմադրություն» շարժման առաջիկա անելիքները

Հունգարիան կարագացնի իր պաշտպանության զարգացման ծրագիրը

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

ԼՐԱՀՈՍ
practice cover.png