Search

Գերմանիայի ԱԳՆ-ն հաստատել է Պուտինի և Լավրովի ներառումը ԵՄ պատժամիջոցների ցուցակներում


Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բուրբոքը հաստատել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներառումը ԵՄ պատժամիջոցների ցուցակում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք (պատժամիջոցների) ցուցակներում միայն օլիգարծխների չենք ներառում, այնպես որ մենք արդեն ընդգրկել ենք բազմաթիվ պաշտոնյաների, ովքեր նախապատրաստել են այդ քայլերը (հատուկ օպերացիան Ուկրաինայում - խմբ.), մենք ցուցակներում ներառում ենք նախագահ պարոն Պուտինին եւ արտաքին գործերի նախարար պարոն Լավրովին։ Նրանք են պատասխանատու Ուկրաինայում անմեղ մարդկանց մահվան համար, նրանք պատասխանատու են նրա համար, որ միջազգային համակարգը ոտնահարվում է, եւ մենք՝ եվրոպացիներս, դա չենք ընդունում»,- ասել է նախարարը Բրյուսելում:

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամմերը հայտարարել է, որ Եվրամիության երկրները պայմանավորվել են անձնական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։ Նրա հաշիվները կսառեցվեն, սակայն ուղեւորությունները ԵՄ չեն արգելվի, որպեսզի պահպանվի բանակցությունների հնարավորությունը, հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Կարին Կնայսլը։ Համանման պատժամիջոցներ կկիրառվեն նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի նկատմամբ։

«Սա պատժամիջոցների ամենամեծ փաթեթն է։ Այն մասամբ ցավալի կլինի մեզ համար։ Դա հզոր ազդեցություն կունենա Ռուսաստանի տնտեսության վրա»,- ասել է Ավստրիայի կանցլերը։

Նախօրեին հայտնի դարձավ, որ «ՎՏԲ» խմբի, «Սովկոմբանկի», «Նովիկովբանկի», «Պրոմսվյազբանկի», «Օտկռիտիե» բանկի բանկային քարտերը չեն աշխատի ApplePay եւ GooglePay վճարային ծառայություններով, հայտնել են Կենտրոնական բանկից։

Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները դադարեցվել են

Հայաստանում ԱՄՆ և ՌԴ դեսպանատներում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ

Հնդկաստանի կողմից դրամաշնորհային աջակցության մասին հուշագիր ստորագրվեց

Նախագահական նստավայրում կայացավ 3 դատավորների երդմնակալությունը

Երեք օրում բացահայտվել է 76 հանցագործության դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումն այդ թվում Հայաստան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png