Search

Գերմանիային ժամանակ է պետք ռուսական ածուխից ազատվելու համար


Գերմանիան պետք է չորսամսյա անցումային շրջանն օգտագործի ռուսական ածխից աստիճանաբար հրաժարվելու համար՝ Եվրամիության պատժամիջոցների համաձայն, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, փոխանցում է Reuters-ը:

ԵՄ դեսպանները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, այդ թվում՝ ածխի էմբարգոն, 120-օրյա անցումային շրջանով՝ ԵՄ անդամ երկրներին այլընտրանքային մատակարարներ գտնելու համար ժամանակ տալու նպատակով:

«Մենք պետք է օգտագործենք այս ժամանակահատվածը,- ասել է Շոլցը:- Եթե դա ավելի արագ ստացվի, ապա լավ է: Բայց մեզ ժամանակ է պետք, ընկերություններին դա եւս պետք կգա, թեեւ դրանք արդեն երկար ժամանակ է, ինչ նոր մատակարարներ են փնտրում»,- հավելել է նա։

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության զեկույցում, որը պատրաստվել էր խորհրդարանի համար այս շաբաթվա սկզբին, նախազգուշացում էր պարունակվում առ այն, որ երկիրը, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի անջատել իր որոշ էլեկտրակայաններ, եթե անմիջապես դադարեցնի ռուսական ածխի ներկրումը:

Ռուսական ածխի ներմուծման անհապաղ արգելքը «մի քանի շաբաթից ածխի դեֆիցիտի կհանգեցնի»։

Չեխիան ստանձնել է ԵՄ նախագահությունը

ԱՀ նախագահը մասնակցել է «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

Պուտինին Զելենսկուց գրավոր հաղորդագրություն չեն փոխանցել. Պեսկով

ՆԱՏՕ-ն վերադարձել է Սառը պատերազմի ժամանակների անվտանգության սխեմաներին

ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվեց Սարգիս Աղայանը

Մոսկվային եւ Մինսկին միավորման գործընթացների արագացման են դրդրում. Պուտին

Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս

ԼՐԱՀՈՍ
practice cover.png