Search

Գերիների վերադարձը հերթական անգամ կազմակերպում է ռուս գեներալ Ռուստամ Մուրադովը. Բորիս Ավագյան


Մի քանի ժամից «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարելու Ադրբեջանից հայ գերիներին տեղափոխող հերթական ինքնաթիռը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը։ «Մի քանի ժամից «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարելու Ադրբեջանից հայ գերիներին տեղափոխող հերթական ինքնաթիռը։ Գերիների վերադարձը հերթական անգամ կազմակերպում է ռուս գեներալ Ռուստամ Մուրադովը։ Նա այս անգամ Բաքու է մեկնել հույժ գաղտնի պայմաններում, անգամ գերիների վերադարձի մասին տեղեկությունները մինչև վերջին պահը պահվել է գաղտնի: Հիշեցնեմ, որ գեներալ Մուրադովը խաղաղապահների հրամանատարն էր մինչև 2021 թվականի սեպտեմբերի սկիզբը, հետո նա վերադարձել է ՌԴ՝ շարունակելով իր ծառայությունը ՌԴ հարավային օկրուգի ռազմական հրամանատարի տեղակալի պաշտոնում, բայց ակտիվ մասնակցում է Արցախի և գերիների հարցով ռուս-ադրբեջանական բանակցություններին ՌԴ Պաշպանության Նախարարի հրամանով»,- գրել է նա:

Ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը

Ավստրալիան եւ Ֆրանսիան հարաբերությունների «նոր սկիզբ» են ազդարարել

«Դիմադրություն» շարժման առաջիկա անելիքները

Հունգարիան կարագացնի իր պաշտպանության զարգացման ծրագիրը

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանը ութ մրցանակ է ստացել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել

ԼՐԱՀՈՍ
practice cover.png