Search

Գերիների հարցի քաղաքական շահարկումն անթույլատրելի է. դա առաջին հերթին ձեռնտու է Ալիևին. Թաթոյան


Այն պահից սկսած, երբ հրապարակվեց, որ ինչ-որ իրադարձություններ են տեղի ունենում Տավուշում՝ սահմանների հետ կապված, ամենօրյա ռեժիմով մոնիթորինգ ենք անում, կապի մեջ ենք, ուսումնասիրություն ենք անում: Սյունիքի փորձը ցույց տվեց, որ պետք է ճիշտ հանրային հաղորդակցություն տանել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՄԻՊ Արման Թաթոյանը: Նա նշել է, որ Սյունիքում առաջացած խնդիրների պատճառներից մեկն այն է, որ կար իրական վիճակ, սակայն մարդկանց տեղեկություն չէր տրամադրվում: Մինչև հիմա այդ անորոշությունը կա և՛ Սյունիքում, և,՛ ինչպես տեսնում ենք, նաև Տավուշում: «Եթե առաջիկայում հանրային հաղորդակցությունը ճիշտ չընթանա, լուրջ խնդիրներ կարող են առաջ գալ: Մենք այս պահին, դեռևս ոչ հրապարակային, աշխատում ենք Տավուշում: Դեռ ուսումնասիրման գործընթաց է գնում»,– ասել է նա: Արման Թաթոյանը հավաստիացրեց, որ եթե մարդու իրավունքների խախտումներ ի հայտ գան, ինչը եղավ Սյունիքում, ինքը անպայմանորեն միջամտելու է և իր լիազորությունների սահմաններում փորձելու է լուծումներ որոնել: Անդրադառնալով Սյունիքում չեզոք գոտու ստեղծման մասին առաջարկին՝ ՄԻՊ-ը ընդգծեց. «Այն իրենից ենթադրում է ադրբեջանական զինված ծառայողների հեռանալը Սյունիքի գյուղերին անմիջապես մոտ գտնվող տարածքներից: Մենք հաշվարկել ենք կրակոցների մահացու հեռավորության հատվածը: Մի քանի անգամ, երբ ես ապացույց ներկայացրի կրակոցների հետ կապված, եղավ պաշտոնական հաղորդագրություն, թե իբր ադրբեջանցիները, ընդամենը, օդ են կրակում: Մարդու իրավունքների տեսանկյունից դա անհասկանալի է: Կամ այդ ինչպես են հաշվարկում՝ կանոնավոր են կրակում, թե անկանոն»:

Արման Թաթոյանը նկատեց, երբ պատերազմից հետո Ալիևը շարունակում է ֆաշիստական հայտարարություններ անել, ցուցանակներով սադրել մարդկանց, այդ պայմաններում խաղաղությունը Հայաստանի հաշվի՞ն է լինելու: «Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ ոչ մի դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին խոսք չկա, ադրբեջանցիների գյուղերին մոտ սահմանին հայտնվել են պատերազմի, ուժի սպառնալիքի ներքո: Սա չի բխում միջազգային իրավունքի հիմքերից»,– ասել է Թաթոյանը և նշեց, որ նոր հայեցակարգի հետ կապված զեկույց են նախապատրաստում, որը բաղկացած է լինելու բացառապես ապացույցներից և փաստերից:

«Սյունիքում տիրող այս վիճակը կարող է առաջացնել դիսկուրս, որ մարդու հիմնարար իրավունքները ոչ մի նշանակություն չունեն անվտանգության տեսանկյունից: Սա լավագույն օրինակն է ցույց տալու, որ մարդու իրավունքները թղթի վրա գրված սկզբունքներ չեն միայն:

Հարցին, թե կարող են ներհայաստանյան իրադարձությունները խոչընդոտ հանդիսանալ գերիների վերադարձման համար, Արման Թաթոյանը նշեց, որ այդ հարցի շահարկումը անթույլատրելի է և առանց այդ էլ Ադրբեջանը այս հարցը շատ է քաղաքականացրել: «Սա առաջին հերթին ձեռնտու է Ալիևին»,– ասել է նա:

Անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, որ բոլոր գերիներին վերադարձրել են, մնացածը դիվերսանտներ են, ՄԻՊ-ը նշեց. «Սա ակնհայտ շահարկում է: Կա կարևորագույն միջազգային սկզբունք. մենք դեռ գործ ունենք դեռևս չավարտված ռազմական կոնֆլիկտի հետ: Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, եթե դու չունես չավարտված կոնֆլիկտ, գերի վերցվածները իրենց կարգավիճակով ռազմագերի են: Գերիների վերադարձի արհեստական ձգձգումները պատերազմական հանցագործություն են»:

Արման Թաթոյանը երկրում տիրող ներքաղաքական վիճակը անհանգստացնող համարեց՝ կապված փոխադարձ վիրավորանքների, անհանդուրժողականության և հասարակության բևեռացման հետ: Ինչ վերաբերում է ռազմական հեղաշրջման փորձին, Թաթոյանը շեշտեց, որ դրա մասին խոսք անգամ լինել չի կարող, և մեր երկում ամեն ինչ պետք է զարգանա ժողովրդավարության ճանապարհով:

Արտահերթ ընտրություններ նշանակվեցին, քանի որ ստեղծված ճգնաժամն անհնար էր լուծել․ Վահե Հակոբյան

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն առաջարկել է ամրապնդել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ

Շատ լավ, մարտահրավերն ընդունված է, զինվում ենք․ Արսեն Բաբայան

Փաշինյանը հանդիպել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահին

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան

Արմեն Սարգսյանն առցանց մասնակցել է Կատարի միջազգային տնտեսական ֆորումին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png