top of page

Գերեվարված Վիգեն Էուլջեքյանին տեղափոխել են Բաքվի հիվանդանոց

  • Jul 31, 2022
  • 1 min read


Պատերազմի ավարտի հաջորդ օրը՝ նոյեմբերի 10-ին գերեվարված Վիգեն Էուլջեքյանը, ում Բաքվի դատարանը որպես ահաբեկչի, դատապարտել է 20 տարվա ազատազրկման, երեկ տեղափոխվել է Բաքվի Ավրասիա հիվանդանոց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Վիգենը լուրջ առողջական խնդիրներ ունի, եւ քանի որ հայ ռազմագերիներն այլեւս որեւէ մեկին հետաքրքիր չեն, մնում է հուսալ, որ Լիբանանի կառավարությունը, ինչպես Մարալ Նաջարյանի դեպքում, կզբաղվի իր քաղաքացու փրկությամբ»,-նշել է նա։

 
 
 

Comments


bottom of page