top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Գերարդյունավետ գլանաձև առագաստները շուրջ 90%-ով կնվազեցնեն նավի վառելիքի ծախսերը

Startup CoFlow Jet ընկերությունը ծովային տրանսպորտում վառելիքի սպառումը նվազեցնելու նորարարական լուծում է ներկայացրել։ Ընկերության ինժեներները բարձր նավի տախտակամածին տեղադրված արդյունավետ խողովակաձև առագաստ են մշակել, հայտնում է «Տեխկուլտ»-ը։ Առագաստը կարող է ծալվել, ինչը ափամերձ ջրերում հեշտացնում է մանևրելու հնարավորությունը:

Սարքը հիմնված է գերմանացի ինժեներ Անտոն Ֆլեթների՝ դեռևս 1920-ականներին մշակված ռոտորի (մեքենաների և տուրբինների պտտվող մասի) վրա: Օդը ներծծվում է խողովակի միջով, անցնում է շարժիչով և դուրս է գալիս առանձին անցքով: Այս եղանակը զգալի առավելություններ ունի դասական առագաստների տեխնոլոգիայի նկատմամբ: Առագաստները գործի դնելու համար այն գործնականում անձնակազմ չի պահանջում և ավելի արդյունավետ է:

Նոր առագաստները կարող են զգալիորեն նվազեցնել նավագնացության ոլորտի վառելիքի ծախսերը: Սակայն հիմնական խնդիրը արդյունաբերության պահպանողականությունն է, որը դիմադրում է նորարարությանը` շարունակելով հույսը դնել դիզելային ուժամեքենաների վրա։ Ընդսմին, բնապահպանության միտումը մեծ թափ է հավաքում, և ճյուղը ստիպված կլինի փոխվել

0 comments

Comments


bottom of page