Search

Գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ավարտական հանդիսավոր արարողությունը

Մարտի 13-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ավարտական հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, դասընթացի քննական հանձնաժողովի նախագահ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, բարձրաստիճան սպաներ, դասընթացի ուսումնառողները, ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, հյուրեր: «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ծրագիրը մշակվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում՝ հաշվի առնելով ՀՀ ռազմական կրթության հայեցակարգի դրույթները, ռազմավարական մտածելակերպ ունեցող զինվորական առաջավարներ պատրաստելու ՀՀ ԶՈւ-ի կարիքները, ՀՀ-ում ռազմական գիտության զարգացման և սպայական կադրերի կրթության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը: Դասընթացի ուսումնառողների ավարտական վկայագրերը հանձնել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Ուսման ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսումնառողները ստացել են գերազանցության վկայագրեր:

Հայտնաբերվել է 3 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Ընդդիմութան անհնազանդության ավտոերթն ավարտվեց Հանրապետության հրապարակում

Կրասնոդարի օդանավակայանում չվերթները հետաձգվել են

Խոշոր հրդեհ Բագրավանում. այրվել է 1200 հակ անասնակեր

Ճակատեն գյուղ տանող ճանապարհի հարակից թմբի վրա հանդիսավոր կերպով բարձրացվեց հայկական եռագույնը

Յուրաքանչուր աշակերտ կարող է հաճախել մշակութային երեք հաստատություն. ԿԳՄՍ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: